Ֆրանսիայում Ամանորի գիշերը հազարից ավելի մեքենա են այրել
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ֆրանսիացիները 1067 մեքենա են այրել, այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` NST-ին հղումով:
Համապատասխան հայտարարությունն արել է Ֆրանսիայի արտգործնախարար Մանուել Վալսը, ով ընդգծել է, որ այրված մեքենաների թիվը նվազել է 10 տոկոսով:
Ամենից շատ մեքենաներ այրվել են Սենտ էտյենում, որտեղ գրանցվել է նմանօրինակ հանցագործության 80 դեպք:
Նախկինում իշխանությունները հրաժարվում էին այրված մեքենաների մասին տեղեկություններ հաղորդել` այդ երևույթը համարելով մրցակից ավազակախմբերի միջև պայքարի դրսևորման եղանակ:










