Իրանի հարավում մի քանի երկրաշարժերի հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել
Իրանի հարավում մի քանի երկրաշարժերի հետևանքով զոհվել է մեկ մարդ, մի քանի տասնյակ մարդ ստացել են վնասվածքներ, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Առաջին երկրաշարժը 5.5 մագնիտուդ ուժգնությամբ գրանցվել է տեղական ժամանակով ժամը 06:44-ին` Հերաշ քաղաքից 64 կմ դեպի հարավ-արևելք: Այնուհետև հաջորդել են հետցնցումներ 4.3-ից մինչև 3.8 մագնիտուդ ուժգնությամբ:
Տեղական հեռուստատեսության տվյալներով, հիվանդանոցներում մնում է 16 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:










