Մեքսիկական նարկոմաֆիան Սուրբ ծննդյան օրը նվերներ է բաժանել բնակիչներին (տեսանյութ)
Մեքսիկական նարկոմաֆիան Սուրբ ծննդյան տոնից առաջ որոշել է բարձրացնել Տամաուլիպաս նահանգի Տամպիկո քաղաքի բնակիչների տրամադրությունը և նվերներ է բաժանել, այս մասին գրում է РИА Новости-ն:
Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ հերթ կանգնել: Տեսանյութում լսվում են նվերներ բաժանող մարդկանց ձայները, որոնք ներկայանում են որպես «Ծովածոցի կարտելի» անդամներ:
«Չեմ ցանկանում, որ դուք երկու անգամ հերթ կանգնեք, սենյորա, շնորհավոր Սուրն Ծնունդ, սա ձեզ «Ծովածոցի կարտելի» կողմից»,- ասում է տոնական ակցիայի մասնակիցներից մեկը:
Հանցավոր կազմակերպության նման «բարեգործության» նկատմամբ իրավապահ մարմինների արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվում:










