«Օրենքով գողերը» նոր շեֆ և նոր պատերազմ են սպասում
Ռուսական հանցավոր աշխարհը ժամանակավոր դադարից հետո սկսել է պատրաստվել նոր պատերազմի, ինչը կապված է 2014թ. գարնանը ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկի` Շակրո Մոլոդոյ մականունով Զախարիա Կալաշովի Ռուսաստան վերադառնալու հետ: Այժմ նա դատապարտված է և գտնվում է Իսպանիայում, գրում է rosbalt.ru-ն:
Այս պահին նա թիվ մեկ թեկնածուն է ռուսական մաֆիայի «բոլոր բոսեր բոսի» պաշտոնի համար, որը դատարկ է մնացել «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանությունից հետո:
Մոսկվայում նրա հայտնվելուց հիացած չեն սլավոնացի գանգստերները, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցրել կրիմինալ աշխարհում, ինչպես նաև նոր «օրենքով գողերը», որոնց Շակրոն սպառնում է զրկել «տիտղոսներից»:
Շակրո Մոլոդոյի կալանքի ժամկետն ավարտվում է 2014թ.գարնանը: Ավելի վաղ նրա արտահանձնումը պահանջում էր Վրաստանը, որտեղ Կալաշովը հեռակա կարգով դատապարտված է գործարար Ալեքս Քրեյնի առևանգման և սպանության համար:
Հանցագործության պատճառը եղել են մոսկովյան երկու խոշոր «Կրիստալ» և «Գոլդեն Փելես» խաղատները բաժանելումը: Սական Թբիլիսիում իշխանության փոփոխությունից հետո Կալաշովի արտահանձնումը, ամենայն հավանականությամբ, չի կայանա:
Ինչևէ, ըստ աղյուրի, Ռուսաստանում Կալաշովին թեթև կյանք չի սպավում: Երբեմնի ամենաազդեցիկ և հարուստ «օրենքով գողը» ստիպված կլինի ապացուցել առաջնորդի իր իրավունքը:










