«Ակադեմիկոս Շոկալսկի» նավի բոլոր ուղևորներին տարհանել են
Անտարկտիդայի ափերին սառույցներում խցանված ռուսական «Ակադեմիկոս Շոկալսկի» գիտահետազոտական նավի բոլոր 52 ուղևորները տարհանվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` ծովային անվտանգության ավստրալական վարչությանը (AMSA) հղումով, որն այս մասին գրառում կատարել է Twitter-ի միկրոբլոգում:
«Aurora Australius սառցահատի հրամանատարությունը AMSA-ի վայչությանը տեղեկացրել է, որ «Ակադեմիկոս Շոկալսկի» նավի 52 ուղևորները այս պահին գտնվում են իրենց տախտակամածին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուղևորների տարհանման գործընթացն սկսվել է հինգշաբթի, երբ դեպքի վայր էր ժամանել չինական ուղղաթիռը, որի միջոցով իրականացվել է վերջիններիս տեղափոխումը:










