Հավայան կղզիներում բեռնատարն ընկել է անձրևների պատճառով առաջացած հսկա փոսը
ԱՄՆ-ի Հավայան նահանգում բեռնատարը փողոցով ընթանալիս ընկել է ժամեր շարունակ տեղացող առատ անձրևների պատճառով առաջացած հսկա հորի մեջ:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` The Star-Advertiserին հղումով, ռեկորդային տեղատարափ անձրևները մեծ թվով սողանքների պատճառ են դարձել:
Երկուշաբթի կղզին ջրհեղեղի նախազգուշացման վտանգի տակ էր գտնվում:
Ջրհեղեղային ջրերի հետևանքով ճանապարհի տակով անցնող ջրատար խողովակները տեղ-տեղ թուլացել են և պայթել առատ անձրևներից հետո: Բեռնատարի վարորդին հաջողվել է դուրս գալ անցքից առանց լուրջ վնասվածքների:










