Սիրիացի հաքերները կոտրել են սոցկայքերում Skype-ի հաշիվները
«Սիրիական Էլեկտրոնային բանակի» (SEA) հաքերները կոտրել են Skype ընկերության հաշիվները սոցկայքերում, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով TechCrunch կայքին:
Հաքերներին հաջողվել է կոտրել Skype-ի էջերը Facebook-ում և Twitter-ում, ինչպես նաև ընկերության պաշտոնական բլոգը:
Հաքերների տեղադրած հաղորդագրություններում կոչ է արվում չօգտագործել Microsoft-ին պատկանող Hotmail և Outlook ծառայությունները:
«Նրանք ուսումնասիրում են ձեր հաշիվները և տեղեկությունը վաճառում կառավարություններին»,- ասվում է հաղորդագրությունում:
Որոշ ժամանակ անց նրանց հաղորդագրությունները հեռացվել են հարձակման ենթարկված հաշիվներից:
Ընկերության Twitter-ում հայտնվել է գրառում, որում ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված տհաճության համար:
Ընկերությունում վստահեցրել են նաև, որ օգտատերերի տվյալները հարձակման հետևանքով չեն տուժել:










