Ինչպիսին է աշխարհը` ըստ ամերիկացիների. Բրիտանիան, Նոր Զելանդիան ու Ճապոնիան անգամ գոյություն չունեն

13:13 • 03.01.14

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում բնակվող 18-22 տարեկան 30 ուսանող առաջադրանք են ստացել առանց  ատլասին նայելու թղթի վրա նկարել մեր մոլորակի  քարտեզը:

 

Արդյունքը եղել է այն, որ մի շարք երկրներ, մասնավորապես` Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Մադագասկարը, Սկանդինավիան, Գրենլանդիան, Ճապոնիան ու Հնդկաստանի մի մասը «վերացել են» աշխարհի երեսից: Ինչպես նշում է Daily Mail-ը, մինչդեռ Ռուսաստանի, Կանադայի, Ֆիլիպինների տարածքը զգալի կրճատվել է:

 

Ամերիկացի ուսանողների նկարած քարտեզի վերամշակված տարբերակը հայտնվել է Reddit կայքում, որտեղ այն բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել` բացահայտելով, թե նրանց գիտելիքներն աշխարհագրությունից որքան մոտավոր են:
 

Ինչպիսին է աշխարհը` ըստ ամերիկացիների. Բրիտանիան, Նոր Զելանդիան ու Ճապոնիան անգամ գոյություն չունեն