Բնության հրաշքը. անտառներում բնակվող եղջերու-մուկը (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհում կան բազմաթիվ տարօրինակ և արտառոց կենդանիներ, գրում է Bigpicture.ru-ն և ներկայացնում, թերևս, այդ կենդանիներից ամենաանսովորին, որը չի կարող չզարմացնել առաջին հերթին չափսերով ու կենսակերպով:
Խոսքը փոքրիկ եղջերուի մասին է, որը բնակվում է արևադարձային անտառներում: Tragulus ցեղին պատկանող ասիական եղջերուների դասը ներառում է 5 տեսակ: Առավել հայտնի է Tragulus nаpu կոչվող խոշոր կանչիլը (եղջերու-մուկ), որը կշռում է 5-8 կգ և ունի 70-75 սմ երկարություն, 30-35 սմ բարձրություն: Կենդանին բնակվում է Սումատրա և Կալիմանտան կղզիներում:
Ամենափոքր կանչիլը (Tragulus javanicus) բնակվում է հարավ-արևելյան Ասիայում, հիմնականում` Սումատրա և Յավա կղզիներում: Այն աշխարհի ամենահին ու ամենափոքր սմբակավոր կենդանին է, որի երկարությունը հասնում է 20-25 սմ-ի, իսկ քաշը 2-2,5 կգ-ի: Այս տեսակի էգերը սովորաբար բազմանում են երկու ձագ ունենալով, իսկ հղիությունը տևում է 150-155 օր:





















