Մրգերի և բանջարեղենի ամենօրյա օգտագործումը մարդուն ավելի երջանիկ է դարձնում
Բրիտանիայում հանրային առողջության ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները փորձ են իրականացրել՝ պարզելու մրգերի և բանջարեղենի ազդեցությունը մարդկանց հոգեկան առողջության վրա:
Ուսումնասիրելով 8000 մարդու սովորությունները՝ նրանք բացահայտել են, որ հոգեկան վիճակի բարելավումը տեղի է ունենում ամեն օր օգտագործվող մրգերի քանակի մեծացմանը զուգահեռ:
Գիտնականները հաշվել են, որ մեկ օրում անհրաժեշտ է 7 չափաբաժին միրգ ուտել (1չափաբաժինը՝ 80 գրամ) հուզական վերելքի գագաթնակետին հասնելու համար:
Արևմտյան երկրների մեծամասնությունը մարդկանց խորհուրդ է տալիս 5 չափաբաժին մրգեր և բանջարեղեն օգտագործել սրտանոթային համակարգի առողջության ամրապնդման և ուռուցքաբանական հիվանդություններից պաշտպանության համար:










