Ճապոնիայում գիտնականները փորձում են մարդու օրգաններով խոզ ստեղծել, որոնց օրգանները կփոխպատվաստեն մարդկանց
Տոկիոյի համալսարանի գիտնականները յուրահատուկ փորձարկում են իրականացնում, որի հիմնական նպատակը մարդու ենթաստամոքսային գեղձով և այլ մարդկային օրգաններով խոզերի աճեցումն է: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Սկզբնական շրջանում մի տեսակի խոզերին փոխպատվաստում են մեկ այլ տեսակի խոզերի օրգաններ: Հետազոտական խմբի ղեկավար Խիրո Նակաուչին նշում է, որ իրենք կարողանում են մեծացնել առնետների օրգաններով մկների:
Փորձարկման հաջող ելքի շնորհիվ առաջին արդյունքները կարելի է տեսնել 5 տարի անց: Այս փորձարկման շնորհիվ հիվանդները ստիպված չեն լինի տարիներով սպասել փոխպատվաստման օրգանների:










