Թվային երաժշտության վաճառքն ԱՄՆ-ում առաջին անգամ կրճատվել է

11:51 • 05.01.14

ԱՄՆ-ում 2013 թվականին վաճառվել է 1,26 միլիարդ թվային երգ և 117,6 միլիոն թվային ալբոմ: Այդ արդյունքները 5,7 և 0,1 անգամ ավելի քիչ են, քան 2012 թվականի ցուցանիշները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Billboard-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է Nielsen SoundScan-ի հետազոտությունը:


Վաճառքը կրճատվել է առաջին անգամ 2003 թվականին iTunes ինտերնետային խանութի բացվելու պահից ի վեր: Այդ իրադարձությունը հաճախ համարվում է «թվային ֆորմատով երաժշտության դարաշրջանի» մեկնարկային կետ:


Billboard-ի հարցմանը մասնակցած երաժշտական ընկերությունների ներկայացուցիչները վաճառքի անկումը կապել են Spotify-ի և Pandora-ի նման ծառայությունների աճող ժողովրդականության հետ: Վճարելով ամսական բաժանորդագրության համար, օգտատերերը հնարավորություն են ստանում երաժշտություն լսել ծառայության կատալոգից, հիմնականում՝ առանց համակարգչի կամ սմարթֆոնի վրա այն պահպանելու հնարավորության:


Վաճառքում առաջատար է դարձել Ադելի «21» ալբոմը, որը վաճառվել է 4,4 միլիոն օրինակով: Ամենահայտնի երգը, Nielsen SoundScan-ի տվյալներով, դարձել է Ռոբին Տիկի Blurred Lines երգը, որը վաճառվել է 6,5 միլիոն օրինակով:

Թվային երաժշտության վաճառքն ԱՄՆ-ում առաջին անգամ կրճատվել է