Մերկ ավստրալացին մնացել է լվացքի մեքենայի մեջ՝ փորձելով զարմացնել ընկերուհուն
Մերկ ավստրալացին մնացել է լվացքի մեքենայի մեջ, որտեղ ինքնուրույն դուրս գալ չի կարողացել: Ինչպես գրում է lenta.ru-ն` Մելբուրնի բնակիչը մտել է լվացքի մեքենայի մեջ և սպասել իր ընկերուհու վերադարձին՝ հույս ունենալով նման կերպ «զարմացնել նրան»:
Դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակիցները և փրկարարներն ստիպված են եղել երիտասարդի վրա ձիթապտղի յուղ քսել: Գործողության ընթացքում տղամարդը վնասվածքներ չի ստացել:
Նման դեպք տեղի է ունեցել նաև` ԱՄՆ-ում` հունվարի սկզբին. լվացքի մեքենայի մեջ էր մնացել թաքստոցի խաղացող 11-ամյա աղջիկը:










