Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղի ծերացումն սկսվում է 45 տարեկանում

19:36 • 06.01.14

Մարդու ուղեղի ծերացումն սկսվում է 45 տարեկանում, ոչ թե 60 տարեկանում, ինչպես կարծում էին նախկինում: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը ազդում է հիպոկամպի աշխատանքի վրա՝ ուղեղի այն հատվածի, որը կարևոր դեր ունի սովորելու և հիշողության համար:


Մոտ 10 տարի տևած հետազոտությանը մասնակցել է 45-70 տարեկան շուրջ 7,000 մարդ: Փորձարկման ընթացքում նրանք պարբերաբար անցել են թեստեր, որոնք գնահատում էին հիշողությունը, բառապաշարը և խոսքի ընկալումը:


Արդյունքում պարզվել է, որ 45-49 տարեկան հասակում ուղեղի կարողությունները նվազում են 3,6%-ով, իսկ 65-70 տարեկանում մտավոր կարողությունները տղամարդկանց մոտ նվազում են 9,6%-ով, իսկ կանանց մոտ` 7,4%-ով:
 

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղի ծերացումն սկսվում է 45 տարեկանում