Ստեղծվել է անհավանական եղանակով նիհարեցում ապահովող գել
Գիտնականներն ստեղծել են ուտելի գել, որն ուռչում է ստամոքսում և կուշտ լինելու զգացողություն առաջացնում` այդ կերպ վերացնելով ուտելու ցանկությունը, համապատասխանաբար` նպաստելով նիհարելուն:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` գելը պատրաստվում է հատուկ մշակված ծովային ջրիմուռներից, ցիտրուսայիններից և օսլայից: Այս նյութերը ռեակցիայի մեջ են մտնում ստամոքսանյութի հետ և ձևավորում նշված գելն արդեն տամոքսում:
Նորույթը հեղինակել են Բիրմինգեմի համալսարանի գիտնականները: Նրանք այժմ ցանկանում են վերամշակել իրենց ստեղծածը, որպեսզի հնարավոր լինի այն խառնել սովորական սննդին:
Բրիտանացի գիտնականները հույս ունեն, որ իրենց ստեղծած գելը կօգնի պայքարել ճարպակալման խնդրի դեմ, որը շատ արդիական է արևմուտքում:










