Մեծ Բրիտանիայի թագուհին թոռանը խնդրել է սափրվել

19:18 • 06.01.14

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր թոռանը` արքայազն Հարիին, խնդրել է սափրել մորուքը, որը նա պահել էր Հարավային բևեռ կատարած իր գիտարշավի ընթացքում: Այս մասին հայտնում է Express-ը` վկայակոչելով թագավորական պալատում ունեցած իր աղբյուրը:

Թագուհին ասել է, որ տանել չի կարողանում դեմքի մազերը և հույս ունի, որ Հարին հնարավորինս շուտ կսափրի իրենը:

Հայտնի է սակայն, որ արքայազնի նոր իմիջը հավանում են նրա եղբայր Ուիլիամն ու նրա կինը` դքսուհի Քեյթը:

Ինքը` Հարին, հայտարարել է, որ մորուքը թագավորական ավանդույթ է:


Աղբյուրը մանրամասնել է, որ Հարին չի սիրում նեղացնել տատիկին, ուստի շուտով կսափրվի: Բացի այդ` պալատում սպասարկող անձնակազմի համար չգրված օրենք կա,  համաձայն որի բոլորը պետք է կոկիկ սափրված լինեն: Եթե թագավորական ընտանիքի անդամը մորուք պահի, այդ օրենքը դժվար կլինի պահպանել: