Դելիի դատարանը մինչամուսնական սեռական կապերը անբարոյականություն է ճանաչել
Դելիի դատարանը որոշում է կայացրել մինչամուսնական սեռական հարաբերությունները ոչ բարոյական ճանաչելու մասին: Ըստ այդմ մինչամուսնական սեռական հարաբերությունները հակասում են ցանկացած կրոնի դոգմաներին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատավոր Վիրենդեր Բհատը հայտարարել է, որ ամուսնական խոստումներով կապված 2 չափահասների հարաբերությունները չպետք է հավասարեցվեն բռնաբարությանը:
Մինչամուսնական սեռական կապերը շարունակում են տաբու մնալ հնդկական մշակույթում:










