Բասկետբոլիստ Ռոդմանը հայտարարարել է, որ Կիմ Չեն Ընն իր ընկերն է և ինքը սիրում է նրան
Բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով հայտնի է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր կապերով, կրկին կմեկնի Պհենյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացողների թիմով, որոնք չորեքշաբթի օրը պետք է ցուցադրական խաղ անցկացնեն Կիմ Չեն Ընի ծննդյան տոնի առթիվ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse –ին:
Ռոդմանը հայտարարել է, որ չի բարձրացնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում ճնշումների մասին հարցը:
«Ես չեմ պատրաստվում նսել այնտեղ և ասել` լսիր, տղա, դու սխալ բաներ ես անում: Այդպես չի ստացվի: Առաջին հերթին` նա իմ ընկերն է... և ես նրան սիրում եմ»,- ասել է մարզիկը Պեկինի օդանավակայանում տված հարցազրույցում:










