Երկրին կարող է սպառնալ նոր Սառցե դարաշրջան. NASA

10:24 • 06.01.14

NASA-ի մասնագետները մտահոգված են, որ Արևը վերջին տասնյամյակներում բավարար չափով ակտիվ չէ: Ըստ նրանց` նման ընթացքի դեպքում Երկրին գլոբալ տաքացման փոխարեն սպառնում է նոր Սառցե դարաշրջան: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Ըստ գիտնականների` Արևի մագնիսական դաշտերի փոփոխությունը, որը պետք է տեղի ունենար դեռևս 2012 թվականին, կայացել է վերջերս՝ 1 տարի ուշացումով:


Այս երևույթի իմաստն այն է, որ 11 տարում արևային բևեռները դանդաղ թուլանում են ու հետզհետե անհետանում, իսկ դրանից հետո կրկին հայտնվում են՝ փոխելով բևեռայնությունը:


Մարդիկ այս փոփոխությունները գրեթե չեն նկատում, որովհետև այն ընթանում է բավականին կայուն և դանդաղ:

Երկրին կարող է սպառնալ նոր Սառցե դարաշրջան. NASA