Բրիտանացին դատապարտվել է ազատազրկման հագուստ կրելուց հրաժարվելու համար
Մեծ Բրիտանիայում 16 ամսվա ազատազրկման է դատապարտվել 54-ամյա Սթիվեն Գոֆը, ով հրաժարվում է որևէ տեսակ հագուստ կրել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Գոֆը հայտնի է նրանով, որ բազմիցս այդ կերպ խախտել է հասարակական կարգը: Դատարան էին դիմել 33 հասարակական կազմակերպություններ:
Գոֆը հրաժարվել է հագնվել անգամ դատավարության ժամանակ, ուստի արգելվել է նրա մասնակցությունը բուն դատին:
Նախորդ նիստերին Գոֆը բացատրել է, թե եկել է եզրակացության, որ բոլոր մարդիկ, այդ թվում` նաև ինքը, լավն են, ուստի նրանց մարմինները լավն են առանց հագուստի:










