WiFi ալիքներն այժմ կարելի է տեսնել անզեն աչքով (լուսանկարներ)

21:19 • 06.01.14

RBC Daily-ն հրապարակել է նկարիչ Նիկոլայ Լամի աշխատանքները, որոնցում ցուցադրված է այն, ինչն անտեսանելի է մարդու անզեն աչքի համար` ամեն տեսակ թվային ալիքներն ու ազդանշանները:

Մենք անընդհատ շրջապատված ենք մեծ քանակությամբ թվային ազդանշաններով և էլեկտրամագնիսական ալիքներով` WiFi-միացումներ, բջջային ցանցերի միացումներ, ռադիոալիքներ: Դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենում մեր օրգանիզմի վրա, սակայն նաև անտեսանելի են:

Լամը և աստղակենսաբան Բրաունինգ Վոգելը ցուցադրել են հենց այդ աշխարհը, որոնցում անտեսանելի ալիքները կարող է տեսնել յուրաքանչյուրը:


Նրանց աշխատանքներում WiFi ալիքները ցուցադրված են գույնզգույն ոլորտների տեսքով: Սովորաբար WiFi-ի դաշտը իրենից ներկայացնում է հենց գնդոլորտներ, որոնք տարածվում են 20-30 մ շառավղով:
 

WiFi ալիքներն այժմ կարելի է տեսնել անզեն աչքով (լուսանկարներ)