Ամերիկացի նախկին կոնգրեսականը թաքնվել է լեռներում՝ «աշխարհի վերջից» փրկվելու համար

10:49 • 07.01.14

ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Ռոսկո Բարթլեթը, ով նախորդ տարի կորցրել է իր տեղը Ներկայացուցիչների պալատում, տեղափոխվել է Արևմտյան Վիրջինիայի լեռներ, որտեղ հույս ունի փրկվել միջուկային կամ բնական աղետներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Politico-ին։

 

Հանրապետական Բարթլեթը 2 տասնամյակ շարունակ համարվել է Կոնգրեսի ամենապահպանողական անդամներից մեկը։

 

Այժմ 87-ամյա Բարթլեթն ապրում է ավելի քան 60 հեկտար տարածք զբաղեցնող հողատարածքում, որտեղ կառուցել է 5 փայտե տուն, և այժմ կառուցում է 6-րդը։

 

Նա կարծում է, որ դա թույլ կտա իրեն այդ տներում պահել իր 10 երեխաներին՝ իրենց ընտանիքների հետ՝ որևէ կատակլիզմի դեպքում։ Նա նաև հպարտանում է, որ էլեկտրացանցի կարիք չունի և օգտագործում է արևային մարտկոցներ։ Նաև ալրաղաց է կառուցել, խնձորի այգի տնկել։