Դոլարի տիրուհին. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն առաջին անգամ կին կղեկավարի
ԱՄՆ-ի Սենատն ամերիկյան արժույթը թողարկող Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած թեկնածուին. համակարգը կղեկավարի Ջանեթ Ելենը, հայտնում է korrespondent.net-ը։
Ելենն այս պաշտոնում կփոխարինի Բեն Բեռնանկեին։ Վերջին երկու տարիներին նա եղել է Բեռնանկեի տեղակալը։
Նրա առաջնահերթությունը նոր աշխատատեղերի ստեղծումն է։
Դաշնային պահուստային համակարգը կատարում է կենտրոնական բանկի գործառույթներ և չի համարվում պետական ինստիտուտ։










