Facebook-ում մարդու էջը ոչինչ չի կարող ասել նրա մասին` որպես պոտենցիալ աշխատող. հետազոտություն

23:23 • 07.01.14

Արդյո՞ք հնարավոր է սոցկայքում մարդու էջով որոշել` լավ աշխատակից կլինի, թե ոչ: Պարզվում է` ոչ, հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով աերիկյան 3 համալսարանների և մեկ խորհրդատվական ընկերության համատեղ հետազոտության արդյունքները:
 

Թեստեր են անցել մասնավորապես կադրերի հավաքագրման ոլորտի պրոֆեսիոնալները: Նոր հետազոտությամբ, փաստորեն, հերքվել են 2012-ին Իլինոյիսի համալսարանի կողմից անցկացված հետազոտության արդյուքները, որոնց համաձայն` գործատուն կարող է թեկնածուի ֆեյսբուքյան էջի միջոցով կարծիք կազմել նրա մասին և որոշել համապատասխանում է նա տվյալ աշխատանքին, թե ոչ:

Նոր հետազոտությամբ, սակայն, պարզվում է ոչ մի կապ չկա մենեջերի տպավորության և այն բանի միջև, թե ինչպես կաշխատի նոր աշխատակիցը:


Պարզվել է նաև, որ ամերիկացի գործատուները կանխակալ վերաբերմունք ունեն Facebook-ի սևամորթ օգտատերերի հանդեպ: Սակայն գլխավոր եզրակացությունը եղել է այն, որ գործատուները պետք է շատ զգույշ լինեն սոցկայքերում մատչելի ինֆորմացիայի հետ, երբ մարդ են ընդունում աշխատանքի:


 

Facebook-ում մարդու էջը ոչինչ չի կարող ասել նրա մասին` որպես պոտենցիալ աշխատող. հետազոտություն