Ֆրանսիան 45.000 եվրո կվճարի գվինեացուն՝ «սխալմամբ» ճաղերի ետևում պահելու համար

13:47 • 07.01.14

Ֆրանսիայի դատարանը գվինեացի Մուհամմեդ Կամարային 45.000 եվրո փոխհատուցում վճարելու մասին որոշում է կայացրել, որին անվան պատճառով շփոթել էին իրական հանցագործի հետ և 5 ամիս պահել ճաղերի ետևում՝ մինչ դատավարության ավարտը, հայտնում է gazeta.ru-ն՝ Ouest-France-ին հղումով։

 

Պարզվել է նաև, որ նա ու հանցագործն ունեն ոչ միայն միևնույն անուն-ազգանունը, այլև միևնույն քաղաքում են ծնվել։

 

Իրական հանցագործը հեռակա կարգով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։