Google-ն Android օգտագործելու շուրջ պայմանավորվածության է եկել Audi-ի, Honda-ի, General Motors-ի և Hyundai-ի հետ
Ամերիկյան Google կորպորացիան համագործակցության շուրջ պայմանավորվածության է եկել 4 խոշոր ավտոկոնցեռնների հետ. կոնցեռնների մեքենաների համակարգիչներում կօգտագործվի Android բջջային օպերացիոն համակարգը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ճապոնական Nikkei գործարար թերթը։
Տեխնոլոգիական նոր դաշինքում ընդգրկվել են գերմանական Audi AG-ն, ճապոնական Honda Motor Co.-ն, ամերիկյան General Motors Co.-ն և հարավկորեական Hyundai Motor Co.-ն։ Բացի այդ, դաշինքին է միացել նաև գրաֆիկական արագացուցիչներ և պրոցեսորներ արտադրող NVIDIA Corp.-ը։
Համագործակցության նպատակը Google-ի բջջային տեխնոլոգիաների «հայտնվելն» է ավտոմեքենաներում։
Ինչպես սպասվում է, Android-ով համալրված մեքենաների առաջին մոդելները կներկայացվեն ընթացիկ տարվա վերջին։










