Intel-ը սմարթժամացույց է ներկայացրել (լուսանկարներ)

18:00 • 07.01.14

ԱՄՆ-ում մեկնարկել է էլեկտրոնիկայի GES 2014 ամենախոշոր էքսպոն, որին Intel-ը ներկայացրել է սմարթժամացույց, ականջակալ և խոսող Ջարվիս, հայտնում է correspondent.net-ը:


Engadget տեխնոբլոգի գնահատմամբ` Լաս Վեգասում սկսված էքսպո Intel-ն ուղղակի ներխուժել է մի քանի նորույթներով:


Այսպես, սմարթականջակալը հետևում է սրտի աշխատանքին վազքի ժամանակ, սնուցումը ստացվում է սովորական էլեկտրական միացուցիչից:


Ներկայացվել է սմարթօգնական սարք, որը ճանաչում է տիրոջ ձայնային հրահանգները և նույնիսկ պատասխանում դրանց սեփական ձայնով:


Այն նաև Օգնում է հանդիպումներ նշանակել, կարևոր հիշեցումներ է անում և ստուգում ստացվող հաղորդագրությունները: Engadget-ը դա համեմատել է «Երկաթե մարդը» ֆիլմի սուպերհամակարգիչ Ջարվիսի հետ:
 

Նոր սմարթժամացույցը լրիվ անկախ է սմարթֆոնից և նույնիսկ ինտերնետից, կարողանում է ինքնուրույն կողմնորոշվել տեղանքում:
 

Բոլոր երեք նորույթները վաճառքի կհանվեն 2014-ին:
 

Intel показал смарт-часы, наушники и говорящего  Джарвиса


 

Intel-ը սմարթժամացույց է ներկայացրել (լուսանկարներ)