Իրանում անծանոթ տղամարդկանց և կանանց միջև նամակագրությունն «անբարոյականություն» է որակվել

12:41 • 07.01.14

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին արգելել է համացանցում անծանոթ տղամարդկանց ու կանանց միջև նամակագրությունը՝ արձակելով հատուկ կրոնական հրաման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը վկայակոչելով։

 

«Հաշվի առնելով անբարոյականությունը, որն անմիջականորեն կապված է դրա հետ՝ նամակագրությունն արգելվում է»,- հայտարարել է Խամենեին։

 

Համապատասխան կրոնական որոշումը կայացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ իրանական իշխանություններն արգելափակել էին հեղինակավոր WeChat հավելվածը, որը թույլ է տալիս սմարթֆոնների տերերին հասանելիություն ստանալ դեպի սոցցանցերը։

 

Միևնույն ժամանակ, իրանցի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Հասան Ռոհանին, հաշիվներ ունեն Twitter և Facebook սոցցանցերում։