Կալիֆոռնիական թերակղզու հարավում մոխրագույն կետի սիամական երկվորյակ է հայտնաբերվել (լուսանկարներ)

14:14 • 07.01.14

Կալիֆոռնիական թերակղզու հարավում՝ Օխո դե Լիեբրե ծովածոցում, մոխրագույն կետի սիամական երկվորյակ է հայտնաբերվել։ Սատկած կետերին գտել են Guerrero Negro Verde տեղական բնապահպանական կազմակերպության աշխատակիցները, հայտնում է lenta.ru-ն։

 

Կետերի լուսանկարները հայտնվել են բնապահպանների Facebook-յան էջում։

 

Սիամական երկվորյակների երկարությունն ավելի քան 2 մետր է։ Եվ քանի որ սովորաբար մոխրագույն կետերի ձագերը լույս աշխարհ են գալիս 3.5-5 մետր երկարությամբ, ապա գիտնականները կարծում են, որ երկվորյակները թերհաս են ծնվել։ Թե որն է եղել նրանց սատկելու պատճառը, չի նշվում։

 

Սիամական երկվորյակներ հանդիպել են կետերի այլ տեսակների մոտ, սակայն Eschrichtius robustus մոխրագույն կալիֆոռնիական կետերի շրջանում սա առաջին դեպքն է։
 

 

Կալիֆոռնիական թերակղզու հարավում մոխրագույն կետի սիամական երկվորյակ է հայտնաբերվել (լուսանկարներ)