ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

10:07 • 07.01.14

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները այսօր` ժամը 09:30-ի դրությամբ բաց են, Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:


Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի կմ 10+000-ից կմ 27+000 հատվածում ժամը 09:30-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, իսկ հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է:


Ինչպես Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: