Շումախերի վիճակը փոքր-ինչ լավացել է
Հանրահայտ ավտոարշավորդ Միխայել Շումախերի վիճակը փոքր-ինչ լավացել է։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով, այս մասին պատմել է մարզիկին մոտ կանգնած աղբյուրը։
Համաձայն Գրենոբլի (Ֆրանսիա) համալսարանական հիվանդանոցի հայտարարության, որտեղ պառկած է ավտոարշավորդը, Շումախերի վիճակը համարվում է ծայրահեղ, սակայն կայուն, և նա գտնվում է մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ մարզիկը ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս սայթաքել էր և ծանր վնասվածք ստացել։










