Եգիպտոսում հայտնաբերվել է Սեբեկհոտեպ I փարավոնի դամբարանը (լուսանկարներ)

15:42 • 07.01.14

Եգիպտոսում ամերիկացի հնագետների խումբը պեղումների ժամանակ հայտնաբերել է Սեբեկհոտեպ Առաջին փարավոնի դամբարանը, հայտնում է gazeta.ru-ն ՝Agence France-Presse-ին հղումով։

  

60-տոննայանոց դամբարանը հայտնաբերվել էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն մինչ այսօր չէր հաջողվում պարզել՝ ում է այն պատկանում։

 

Դամբարանի «տիրոջը» պարզել հնարավոր է դարձել միայն այն ժամանակ, երբ գիտնականները հայտնաբերել են սալիկների կտորներ, որոնց վրա փորագրված է եղել փարավոնի անունը։ 

 

Այս գտածոն համարվում է շատ կարևոր, քանի որ այս փարավոնի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

 

Սեբեկհոտեպը Եգիպտոսը ղեկավարել է մ.թ.ա. 1730-ականներին, այն տևել է 4.5 տարի՝ ամենաերկար ժամկետն այդ ժամանակահատվածի համար։
 

 
Եգիպտոսում հայտնաբերվել է Սեբեկհոտեպ I փարավոնի դամբարանը (լուսանկարներ)