Անձնական տարածքի սակավությունը հանգեցնում է հոգեբանական խնդիրների
Մեծ ընտանիքով նույն բնակարանում ապրելը հոգեբանները վտանգավոր են համարում։ Նրանք կարծում են, որ առողջության հետ կապված շատ խնդիրների պատճառն անձնական տարածքի սակավությունն է: Դա հանգեցնում է հոգեբանական հիվանդությունների զարգացմանը, ազդում է բռնության վիճակագրության, ինչպես նաև՝ թմրադեղերի և այլ արգելված միջոցների կիրառման աճի վրա: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Նույնիսկ հարազատ մարդիկ, ովքեր ապրում են նույն տարածքում, չեն կարողանում տանել միմյան երկար ներկայությունը:
Նման ապրելակերպը հաճախ դառնում է սկանդալների, սթրեսների պատճառ: Դա հատկապես՝ վերաբերվում է փոքր երեխաներին, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում կենտրոնացնել ուշադրությունը, ուստի խնդիրներ են առաջանում կրթության և շրջապատի մարդկանց հետ:










