Բուսական սնունդը նպաստում է ասթմայի բուժմանը

19:28 • 08.01.14

Շվեյցարիայի Լոզանի համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով ասթմայի բուժման հնարավոր տարբերակներն ու եղանակները, եկել են այն եզրակացության, որ սննդային մանրաթելով հարուստ սնունդը կարող է նպաստել բուժման գործընթացին:


Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն՝ հետազոտողների կարծիքով՝ ասթմայով հիվանդանալու մակարդակի աճը տարբեր երկրներում պայմանավորված է մշակովի սննդամթերքի մեծ քանակի օգտագործմամբ: Գիտնականները նոր ապացույցներ են բերում, որ աղեստամոքսային տրակտում առկա բակտերիաներն ազդում են իմունային համակարգի վրա:


Հետազոտությունները ցույց են տվել, որ մրգերով, բանջարեղենով և ձավարեղենի ամբողջական տեսակներով հարուստ դիետան կամ սնդդակարգը նպաստում է թոքերի բորբոքման հավանականության նվազմանը: Ըստ գիտնականների՝ դա տեղի է ունենում այն բանի պատճառով, որ նմանօրինակ դիետան փոխում է բակտերիաների տեսակը, որոնք դրականոր են ազդում իմունիտետի վրա:

 

Բուսական սնունդը նպաստում է ասթմայի բուժմանը