Մաքսանենգները սխալմամբ կոկաինն ուղարկել են Բեռլինի սուպերմարկետներ

09:55 • 08.01.14

Բեռլինում ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ կոկաին, որը մաքսանենգները լոգիստիկ սխալի պատճառով ուղարկել են գերմանական մայրաքաղաքի սուպերմարկետներ:

 

Երկուշաբթի Բեռլինի հինգ  սուպերմարկետի աշխատակիցներ հայտնաբերել են, որ իրենց պահեստներ են բերվել բանաններով արկղեր, որոնք մրգերից բացի պարունակել են կոկաինով փաթեթներ՝ ընդհանուր առմամբ 140 կիլոգրամ, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Թմրանյութերի դեմ պայքարի Բեռլինի ոստիկանական ստորաբաժանման ղեկավար Օլաֆ Շրեմը հաղորդել է, որ թմրանյութերով լի բանանները ստացվել են Կոլումբիայից՝ գերմանական Համբուրգ նավահանգստի տարանցիկ ուղով: Առգրավված կոկաինի արժեքը մոտ 6 միլիոն եվրո է: