Հայի սպանությունը Թուրքիայում ընթացիկ և անպատժելի քայլ է. Դինքի ընկերներն ակցիա են կազմակերպել

11:06 • 08.01.14

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընկերները երեկ Ստամբուլում շարունակված դատավարության ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են, որ Դինքի սպանությունը 1915թ.-ին սկսված գործընթացի շարունակությունն էր։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24կայքը, Դինքի ընկերները հավաքվել են դատարանի շենքի մոտ։
 

Մամուլի համար հայտարարությունն ընթերցել է Ահմեթ Ումիթը, ով նշել է, որ Դինքի սպանությունը մի հայի սպանություն էր, որը պետության համար անպատժելի գործողություն է։

 

«Տեղի ունեցածն այդ ազգային սովորության շրջանակներում է տեղավորվում։ Հայի սպանությունը պետության համար դեռ սովորական և անպատիժ մի գործողություն է, և այս գործընթացը ևս մեկ անգամ ապացուցուցում է դա»,-ասել է նա։

 

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։