Volkswagen XL1, Porsche 918 Spyder, Audi, BMW i8. գերմանական առաջատարների տեխնոլոգիական նորույթները (լուսանկարներ)

22:25 • 08.01.14

Rbc.ru-ն ներկայացրել է նորագույն տեխնոլոգիական մեքենաները, որոնց արտադրողները ջանք չեն խնայել մեքենաշինության ասպարեզում իրենց խոսքն ասելու համար:


Տեխնոլոգիական և արտասովոր մեքենաներից մեկը Volkswagen XL1 է, որը ճանաչվել էր 2013-ի էկոլոգիապես ամենամաքուր մեքենան: Չնայած իր հնաոճ տեսքին, որը մեքենային հաղորդում են անցյալ դարի 80-ականներին կիրառվող հատուկ վահանակներով ծածկված հետին անիվները, մեքենան իրենից սուպեր կոնցեպտ է ներկայացնում: Սովորական B դասի մեքենան կարող է զարգացնել առավելագույնը 160 կմ/ժամ արագություն: Մեքենան կշռում է 795 կգ և ունի աերոդինամիկ դիմադրության ցածր ցուցանիշ:


Էկոլոգիական մեքենաների շարքին է պատկանում նաև Porsche 918 Spyder հիբրիդային սուպերքարը, որը համալրված է բենզինային- էլեկտրոնային շարժիչով, որը կարող է զարգացնել 887 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.8 վայրկյանի ընթացքում, իսկ առավելագույն արագությունն է 344 կմ/ժամ:

 

Գերմանական ֆուտուրիստական մեքենաների հերթական գլուխգործոցը Audi հիբրիդային կաբրիոլետն է, որում ներքին այրման բենզինային շարժիչի հետ միասին կիրառվում է 3 լիտր ծավալով երկտուրբո դիզելային շարժիչը, ինչպես նաև՝ 88 ձիաուժ հզորությամբ էլեկտրոնային շարժիչը:


Ապագայի մեքենաներից է նաև BMW i8-ը, որը հնարավոր է գնել արդեն այսօր: 2013-ին գերմանական ավտոկոնցեռնը ներկայացրել է իր BMW i8 կոնցեպտը, որի մոդելավորման մասին հայտարարել էին դեռևս 2010-ին: Մեքենայի լուսարձակներն ունեն լույսի լազերային աղբյուր: Թեև մեքենան ամբողջությամբ էլեկտրոնային չէ, այն էկոլոգիապես մաքուր է: 100 կմ տարածությունն անցնելու համար մեքենան ծախսում է ընդամենը 2.5 լիտր բենզին, իսկ 100 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 4.4 վայրկյանում: Իսկ մարտկոցների ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է 1.5 ժամ:


 

Volkswagen XL1, Porsche 918 Spyder, Audi, BMW i8. գերմանական առաջատարների տեխնոլոգիական նորույթները (լուսանկարներ)