Google-ն իր աշխատակիցներին աշխատանքի է տանում մոտորանավակով

13:23 • 08.01.14

Ամերիկյան Google ընկերությունը հրաժարվել է ավտոբուսներից և սկսել է իր աշխատակիցներին Կալիֆոռնիայի գրասենյակ տեղափոխել մոտորանավակով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով CNET պորտալին:

 

Ընկերությունը մոտորանավակը վարձակալել է Սան Ֆրանցիսկոյի նավահանգստում: Այն Սիլիկոնյան հովիտ է այցելում օրվա ընթացում 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Ընդհանուր առմամբ, նավում տեղավորվում է 149 ուղևոր:

 

Google-ում պարզաբանել են, որ նավի օգտագործումը փորձարկում է: Թե որքան երկար այն կտևի, չի հաղորդվում: Նաև հայտնի չէ, թե որքան է ընկերությանն արժենում նավի վարձակալությունը:

 

Google-ը ստիպված է եղել հրաժարվել ավտոբուսներից Սան Ֆրանցիսկոյում բնակիչների բողոքի ցույցերի պատճառով, որոնք սկսվել են 2013 թվականի վերջին: Ցուցարարները դժգոհ են քաղաքում կյանքի թանկացումից, այդ թվում՝ բնակարանային գների աճից: Նրանք համոզված են, որ թանկացումը կապված է քաղաքում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայության հետ:

 

Քաղաքի բնակիչները բազմիցս պիկետ են արել Google-ի, Apple-ի և այլ ընկերությունների ավտոբուսների մոտ: Դեկտեմբերի 20-ին ակցիայի ժամանակ ցուցարարները կոտրել են ավտոբուսներից մեկի ապակիները։

Google-ն իր աշխատակիցներին աշխատանքի է տանում մոտորանավակով