Ամերիկացի գիտնականներն ստեղծել են իրերը տարածության վրա կառավարելու համար նախատեսված համակարգ (տեսանյութ)

23:19 • 08.01.14

Ամերիկյան Մասաչուսեթցի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները սովորել են տարածության վրա կառավարել առարկաները և կերպարները: Հեղափոխական inFORM ծրագիրը դինամիկ էկրան է, որը թույլ է տալիս հեռվից դիպչել առարկաններին և մոդելավորել դրանց 3D կերպարները: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ծրագիրը կարող է վայրկենապես ստեղծել և վերարտադրել 3D մոդելներ: Բացի այդ՝ սարքը թույլ է տալիս դիպչել ոչ մեծ առարկաներին՝ հեռավորության վրա տեղաշարժելով դրանք:


Ըստ հեղինակների՝ նորարարությունը կարող է օգտագործվել բազմաթիվ ոլորտներում՝ ճարտարապետություն, նախագծում, բժշկություն և այլն:
 

Ամերիկացի գիտնականներն ստեղծել են իրերը տարածության վրա կառավարելու համար նախատեսված համակարգ (տեսանյութ)