«Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները

10:41 • 08.01.14

Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:

 

Այժմ արգելված է օդանավ տանել ցանկացած քանակությամբ ցանկացած հեղուկ, այդ թվում` դեղեր և անձնական հիգիենայի միջոցներ:

 

Նոր կանոնները գործելու են մինչև մարտ ամսվա վերջ` Սոչիի Օլիմպիադայի ավարտ:
Միևնույն ժամանակ «Դոմոդեդովոյում» և մի շարք տարածաշրջանային օդանավակայաններում գործում են հին կանոնները:

 

Հունվարի 7-ից` Օլիմպիադայի մեկնարկից մեկ ամիս առաջ, Սոչիում սկսել է գործել անվտանգության հատուկ ռեժիմ: Սոչիում աննախադեպ միջոցառումներ են անցկացվում, անգամ՝ անվտանգության գոտի է ստեղծվել:

 

Աղբյուրը նշում է, որ անցած ամառ հյուսիսկովկասյան զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը սպառնացել էր խափանել Սոչիի օլիմպիական խաղերը` օլիմպիական օբյեկտների վրա հարձակումներով: