Ծխելը և կենդանական ուտելիքի օգտագործումը քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներից են

20:58 • 08.01.14

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած հետազոտությունն ապացուցել է, որ ծխելը և կենդանական ծագումով սննդի օգտագործումը մեծ կապ ունեն քաղցկեղով հիվանդանալու հետ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Մասնագետները 2008 թվականին հետազոտել են քաղցկեղի տարբեր տեսակները 157 երկրներում և դրանք համեմատել վիճակագրական տվյալների հետ: Ըստ հետազոտողների՝ դիետիկ փոփոխությունների և քաղցկեղի ծայրահեղ դրսևորումների միջև տարբերությունը կազմում է 20 տարի:


Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդության դեպքերի կեսից ավելին 87 երկրներում բացատրվում են կենդանական սննդի օգտագործմամբ կամ ծխելով: Քաղցկեղ կարող է առաջացնել նաև ալկոհոլի օգտագործումից:


Ըստ գիտնականների՝ կենդական ծագմամբ ուտելիքները նպաստում են բջիջների զարգացմանը, որոնց թվում կարող են լինել նաև քաղցկեղի բջիջները, ինչի հետևանքով կարող է զարգանալ կրծքի, երիկամների, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների քաղցկեղ:
 

Ծխելը և կենդանական ուտելիքի օգտագործումը քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներից են