Թուրք ընդդիմադիրը հայերենով շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

10:25 • 08.01.14

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքն այցելել է Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի և շնորհավորել հայ համայնքին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականի կայքը, եկեղեցում հավաքված հայ համայնքին թուրք գործիչը շնորհավորել է հայերենով։

 

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,-ասել է Թոփրաքն ու մաղթել, որ նոր տարին աշխարհի բոլոր ազգերին խաղաղություն, եղբայրություն, հանգստություն և երջանկություն բերի։