Ամուսնությունը վատ է ազդում կանանց մարմնի կառուցվածքի վրա
Ռուսաստանցի մասնագետները նիհարելու յուրահատուկ տարբերակ են առաջարկել՝ ավելորդ քաշից հրաժարվելու համար բաժանվել, քանի որ ամուսնությունը նպաստում է գիրանալուն: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Նման եզրակացության բժիշկները եկել են հարցման արդյունքում, որին մասնակցել է մոտ 3.000 կին:
Հարցված կանանց 40%-ն ամուսնության առաջին տարում գիրացել են 2 կգ-ով, իսկ 20%-ը՝ 3 կգ-ով: Միայն 18%-ին է հաջողվել ամուսնությունից հետո պահպանել նախկին քաշը:
Նման հետևանքներ լինում են հղիության, համատեղ ուտելու և ազատ ժամանակը միասին անցկացնելու պատճառով:










