Apple և Samsung ընկերությունների ղեկավարները համաձայնվել են հանդիպել

10:46 • 09.01.14

Apple և Samsung ընկերությունները պայմանավորվել են մինչ փետրվարի 19-ը «բարձր մակարդակով» քննարկել արտոնագրային վեճի հնարավոր կարգավորման հարցը, գրում է Вести-ն։ Ինչպես նշվում է դատարանի փաստաթղթերում, հանդիպմանը կմասնակցեն երկու ընկերությունների ղեկավարները և նրանց փաստաբանները։

 

Հունվարի 6-ին Apple-ի և Samsung-ի փաստաբանական բաժինների աշխատակիցներն արդեն հանդիպել են՝ երկխոսությունը նախապատրաստելու համար։ Ընկերություններից ոչ մեկը դեռևս չի մեկնաբանել մրցակցի հետ դատական պատերազմի դադարեցման պլանները։

 

Apple և Samsung ընկերությունները դատական գործընթացներ են վարում միաժամանակ մի քանի երկրներում՝ բազմաթիվ հայցեր ներկայացնելով միմյանց դեմ արտոնագրային տարբեր խախտումների վերաբերյալ։
 

Apple և Samsung ընկերությունների ղեկավարները համաձայնվել են հանդիպել