Google-ը Ֆրանսիայում տուգանվել է 150.000 եվրոյով

12:25 • 09.01.14

Թվային շուկան կարգավորող ֆրանսիական CNIL ընկերությունը Google ընկերությանը տուգանել է 150 հազար եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ աշխատանքի կանոնները խախտելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Parisien-ին:

 

CNIL-ի տվյալներով՝ ընկերության անվտանգության նոր քաղաքականությունն օգտատերերի տվյալների հետ աշխատանքի ոլորտում հստակ չէ, քանի որ ընկերությունը կարող է օգտագործել օգտատերերից ստացված տվյալները: Նաև պարզ չէ, թե որքան երկար է ընկերությունը պահում ստացած տեղեկությունը, օգտատերերի նամակագրությունը:

 

CNIL-ի կարծիքով՝ ընկերությունը խորամանկորեն իրականացնում է քաղաքականությունը, որը տարածվում է բոլոր ծառայությունների վրա, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը:

Google-ը Ֆրանսիայում տուգանվել է 150.000 եվրոյով