Samsung-ն ապրիլին կներկայացնի իր նորագույն Galaxy S5 հեռախոսը, որը համալրված կլինի աչքի սենսորով. Business Insider

21:17 • 09.01.14

Samsung-ն իր հաջորդ սերնդի Galaxy S5 անդրոիդ հեռախոսը կներկայացնի ապրիլի վերջին: Ինչպես տեղեկացնում է
Business Insider-ը՝ այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Լի Գոն Հին՝ Bloomberg-ին տված հարցազրույցում:


Լի Գոն Հին տեղեկացրել է նաև, որ Galaxy S5 հեռախոսների հետ զուգահեռ կթողարկվի նաև Galaxy Gear smart watch ժամացույցի նոր տարբերակը:


Ըստ փոխտնօրենի՝ Samsung-ը կարող է նորագույն հեռախոսներում աչքի ծիածանաթաղանթի սենսոր ավելացնել, որը թույլ կտա հեռախոսն արգելափակումից հանել աչքի սկանավորման շնորհիվ:


Ինչպես մեջբերում է աղբյուրը՝ անցյալ տարի նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես էր եկել Apple ընկերությունը՝ իր նոր iPhone 5S սմարթֆոնի վրա տեղադրելով մատնահետքի սենսոր, որը թույլ է տալիս արգելափակումից հանել հեռախոսն առանց անցակոդի:

 

Samsung-ն ապրիլին կներկայացնի իր նորագույն Galaxy S5 հեռախոսը, որը համալրված կլինի աչքի սենսորով. Business Insider