BMW-ն ճանաչվել է ամենահեղինակավոր ավտոմոբիլային ապրանքանիշը Գերմանիայում
Գերմանիայում ամենահեղինակավոր ավտոմոբիլային ապրանքանիշ է ճանաչվել BMW-ն՝ ըստ Համագերմանական ավտոմոբիլային ակումբի (ADAC) անցկացրած հարցումների։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Audi և Mercedes ընկերությունները, գրում է Deutsche Welle-ն։
Գերմանական շուկայում ներկայացված մոդելների հանդեպ ավտոսիրողների վերաբերմունքի մասին հարցումներն ADAC-ն անցկացնում է 2001-ից։ Ընդ որում՝ հաշվի են առնվում այնպիսի չափանիշներ, ինչպես իմիջը, ավտոարտադրողի հայտնիությունը, վերաբերմունքը հաճախորդների հանդեպ, էկոլոգիական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև անվտանգության մակարդակը։
Հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը կկայանա հունվարի 16-ին, Մյունխենում։
Միևնույն ժամանակ գերմանական շուկայում վաճառքների թվով առաջատար է Volkswagen ընկերությունը։










