IBM ընկերությունը 1 մլրդ դոլար կներդնի Watson գերհամակարգչի առաջխաղացման գործում
IBM ընկերությունը նախատեսում է ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել Watson գերհամակարգչի առաջխաղացման գործում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։
Նախագծի շրջանակում կստեղծվի հատուկ ենթաբաժին տվյալ տեխնոլոգիայի զարգացման համար, ինչպես նաև վենչուրային հիմնադրամ՝ Watson-ի հավելվածները մշակողների համար։
Ընկերությունից նշել են նաև, որ նախագծի վրա աշխատողների թիվը մի քանի հարյուրից կհասնի 2.000-ի։
«Այժմ մենք թևակոխում ենք զարգացման նոր փուլ»,- ասել է ընկերության ավագ փոխնախագահ Մայքլ Ռոդինը, ով կգլխավորի նոր ենթաբաժինը։
IBM-ում հույս ունեն, որ առաջիկա 10 տարվա ընթացքում Watson-ից ստացված ամենամյա եկամուտները կհասնեն 10 մլրդ դոլարի։










