Մարսի վրա արված 50 տպավորիչ լուսանկարները հանվել են ցուցադրության (լուսանկարներ)
ԱՄՆ-ի հանրահայտ Սմիթսոնյան թանգարանում կազմակերպվել է յուրահատուկ ցուցահանդես, որի շրջանակներում ներկայացվել են հեռավոր Մարսի վրա արված մի քանի տասնյակ տպավորիչ լուսանկարներ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարների «հեղինակներն են» Spirit և Opportunity մարսագնացները, որոնց ֆիքսած կադրերից ցուցահանդեսի համակարգողներն ընտրել են միայն 50-ը։
Նշված 2 սարքերը «կարմիր» մոլորակի վրա վայրէջք են կատարել 2004թ. հունվարին՝ կատարելով բազմաթիվ ուսումնասիրություններ։

















