Նոր թևնոցը կրողին զգուշացնում է արևի տակ երկար մնալու մասին (տեսանյութ)

23:57 • 10.01.14

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող CES (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրություն) ամենամյա տեխնոլոգիական ցուցադրության ժամանակ այս շաբաթ ներկայացվել են տարբեր տեխնիկական սարքավորումներ:


Ինչպես ներկայանցում է Business Insider-ը՝ CES 2014-ի նորույթներից մեկը Netatmo June թևնոցն է եղել, որը հուշում է այն կրողին, որ նա բավականին երկար է մնացել արևի տակ: Տեխնոլոգիական թևնոցի դիզայնը թույլ է տալիս այն կրել որպես զարդեղեն: Սարքավորման վրա աշխատելիս դիզայները համագործակցել է Louis Vuitton-ի և Cartier-ի հետ:


Արևի տակ երկար մնալու մասին ազդանշանները թևնոցն ուղարկում է iPhone-ի միջոցով, որին միացված է այն:
Սարքը, որը կարժենա 99 դոլար, կարելի է կրել որպես թևնոց կամ որպես կրծքազարդ: Այն վաճառքում կհայտնվի գարնանը:


 

Նոր թևնոցը կրողին զգուշացնում է արևի տակ երկար մնալու մասին (տեսանյութ)